Պալիատիվ բուժօգնության իրականացման ձևերն են`
1) Արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնություն. իրականացվում է հանրապետության առողջության առաջնային պահպանման հաստատություններում` պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կաբինետների բազմամասնագիտական թիմի կողմից (շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում չնախատեսող դեպքերում, այդ թվում՝ տնային կանչերի միջոցով).
2) Շարժական (մոբիլ) պալիատիվ բուժօգնություն. իրականացվում է համապատասխան բազմամասնագիտական շարժական թիմի կողմից այն պացիենտի նկատմամբ, ով անկարող է ինքնուրույն տեղափոխվել, կամ տեղափոխությունը կապված է դժվարությունների հետ, կամ իր ցանկությամբ.
3) Հիվանդանոցային (ստացիոնար) պալիատիվ բուժօգնություն. իրականացվում է բազմամասնագիտական թիմի միջոցով հիվանդանոցային հաստատություններում` պալիատիվ բուժօգնության բաժանմունքի կամ մահճակալների կամ ծառայության առկայության պայմաններում.
4) Պալիատիվ բուժօգնություն հոսպիսում. իրականացվում է բազմամասնագիտական թիմի կողմից հիվանդությունների զարգացման վերջին փուլում գտնվող այն պացիենտներին, որոնց համար անհրաժեշտ է ստացիոնար պայմաններում հարատև խնամքի իրականացում:
Տես՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132500
Պալիատիվ բուժօգնությունն իրականացվում է շաբաթական 7 օր, 24 ժամ սկզբունքով:
Պալիատիվ բուժօգնության սկզբունքներն են`
1) հաստատել կյանքը՝ ընդունելով մահը որպես բնական գործընթաց,
2) վերահսկել ցավը և այլ ախտանիշները,
3) ոչ արագացնել, ոչ էլ հետաձգել մահը,
4) բուժօգնության մեջ ըստ անհրաժեշտության ընդգրկել հոգեբանական, սոցիալական և հոգևոր բնագավառները,
5) օգնել պացիենտին ապրել հնարավորինս լիարժեք կյանքով մինչև մահ,
6) օգնել ընտանիքին, խնամակալին հարմարվել պացիենտի հիվանդությանը և հաղթահարել պացիենտի կորուստը,
7) ցուցաբերել թիմային մոտեցումը պացիենտի կարիքները հոգալու համար,
8) տրամադրել կյանքի երկարացմանն ուղղված բուժօգնության (քիմիաթերապիա, ճառագայթաբուժություն և այլն)` իրականացնել հետազոտություններ անհրաժեշտ կլինիկական ծանր բարդությունները հասկանալու և կառավարելու համար: