Մեր մասին

Մեր պատմությունը

Շուրջ երկու տասնյակ տարի է, ինչ պալլիատիվ օգնության մասնագետները Հայաստանում փորձում են ներդնել այն` ապահովելով քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն ստանալու և առանց ցավ ապրելու իրավունքները: Բուժաշխատողները, բուժքույրերը, հոգեբանները, սոցիալական աշխատողները, իրավաբանները, միջազգային և ազգային կազմակերպություններ, ինչպես նաև և այլ մասնագետներ համատեղ աշխատելով նպաստել են ոլորտի զարգացմանը: Այս կայքում կարող եք գտնել պալլիատիվ օգնության վերաբերյալ մասնագիտական, պացիենտների և իրենց ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկություններ, իրավական կարգավորումներ, կրթական նյութեր և տեղեկատվություն տարբեր թեմաթիկ միջոցառումների վերաբերյալ: Կայքը ստեղծվել է «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան»-աջակցությամբ և գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Մեր տեսլականը

Հավատարիմ մնալով մեր կազմակերպության կողմից տարիներ առաջ որդեգրած թե՛ պացիենտների և թե՛ բուժաշխատողների իրավունքների պաշտպանության սկզբունքին, առաջնորդվելով հնարավորինս պացիենտների ու նրանց ընտանիքի անդամների կյանքը թեթևացնելու առաքելությամբ` մեր գործունեությամբ փորձում ենք նպաստել Հայաստանում պալլիատիվ օգնության կայացմանը:
Պալլիատիվ օգնության գաղափարի զարգացման մեր տեսլականն արտացոլվում է նաև խորհրդանշի մշակման մեջ, որը բնութագրում է թիթեռի, խատուտիկի և բժշկական խաչի սիմվոլիկայի հասկացությունները: