Ոսումնական նյութեր

Հոգեսոցիալական խնամքը պալլիատիվ խնամքի կարևոր բաղադրիչն է և հանդիսանում է պալլիատիվ հոգեբանության ուսումնասիրության առարկան։ Պալլիատիվ խնամքում կենտրոնական տեղ է զբաղեցնում տոտալ ցավի հայեցակարգը՝ համաձյան որի կարևոր է հոգ տանել ոչ միայն ֆիզիկական, այլև սոցիալական և հոգեբանական ցավի մասին, և մեկի մեղմացումը կարող է իջեցնել մյուսի ինտենսիվությունը:

Հոգեբանական աջակցությունը պալլիատիվ խնամքում ներկայացված է մի քանի մակարդակներով. հոգեբանի ներկայությունը թիմում առաջնային դեր է խաղում, մյուս կողմից, թիմի բոլոր մասնակիցները պետք է ունենան որոշակի գիտելիքներ և հմտություններ հիվանդին արդյունավետ հաղորդակցման կառուցման և աջակցության տրամադրման համար: Այդ իսկ պատճառով, կայքի սույն բաժնում ներկայացնում ենք մեր գործընկեր կազմակերպության` «Հոգեուռուցքաբանության հայկական ասոցացիա»-ի կողմից ներկայացված ուսումնական և այլ նյութերը հետևյալ հղմամբ՝ apoa.am-ում։