Կյանք առանց ցավի

Հաշվի առնելով ցավի ազդեցությունը անձի առողջության և կյանքի որակի վրա՝ դեռևս 1961 թվականին ընդունված Թմրամիջոց պարունակող դեղերի մասին միասնական կոնվենցիան ուղղակիորեն նախատեսում է, որ «ցավը և տառապանքները մեղմելու համար թմրամիջոցների կիրառումը բժշկության մեջ շարունակում է մնալ անհրաժեշտ, և որ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն այդ նպատակներով օգտագործվող թմրամիջոցների կարիքը բավարարելու ուղղությամբ»:

Ցավազրկման վերաբերյալ գործում են ՄԱԿ-ի Առողջության համաշխարհային կազմակերպության հետևյալ սկզբունքները.

  • Սկզբունք թիվ 1. Ցավազրկող դեղերը պետք է հնարավորության դեպքում ընդունվեն ըմպելի տեսքով (հաբեր կամ օշարակ):
  • Սկզբունք թիվ 2. Չորս ժամը մեկ պետք է տալ անմիջական ներգործության ցավազրկող դեղեր:
  • Սկզբունք թիվ 3. Մորֆինը պետք է սկսել այն ժամանակ, երբ ավելի թույլ ցավազրկող դեղերն այլևս բավարար չեն ցավը զսպելու համար:
  • Սկզբունք թիվ 4. Մորֆինի դեղաչափը պետք է որոշել անհատապես: Օրական առավելագույն դեղաչափ գոյություն չունի:
  • Սկզբունք թիվ 5. Պացիենտները պետք է մորֆինը ստանան իրենց հարմար ժամերին: