Պատմական ակնարկ

Պալիատիվ խնամքը սկսել է կիրառվել հոսպիսային (հյուրատնային) շարժման (անգլերեն՝ «hospice movement») շրջանակներում և ներկայումս ունի լայն տարածում։ 19-րդ դարում կրոնական կարգով հոսպիսներ ստեղծվեցին Իռլանդիայի և Լոնդոնի մահամերձ անձանց համար։ Ժամանակակից հոսպիսը համեմատաբար նոր հասկացություն է, որը սկիզբ է առնում Մեծ Բրիտանիայում 1967 թվականին հիմնված Սբ. Քրիստոֆերի Հոսպիսի ստեղծումից։ Այն հիմնադրվել է Սեսիլի Սոնդերսի կողմից, ով հանդիսանում է հոսպիսային ժամանակակից շարժման հիմնադիրը։ Միջազգային պրակտիկայում պալիատիվ օգնության տերմինը նշվում է որպես Palliative Care Approach և առանձնացվում է նաև End-of-life care:

  • Պալիատիվ օգնությունը ներառում է քրոնիկ հիվանդությամբ տառապող անձանց բուժումը, որի դեպքում հիվանդության բուժումը կամ ամբողջական բուժումը և դրա գործընթացը այլևս անհնար է: Այն ներառում է խնամք ամբողջ ժամանակահատվածում, վերահսկողություն: Պալիատիվ խնամքի նպատակն է ապահովել կյանքի օպտիմալ որակը հիվանդին և նրանց, ովքեր մասնակցում են նրա խնամքին: Սա վերաբերում է կյանքի բոլոր ասպեկտներին, ներառյալ ախտանիշների կառավարումը, սոցիալական, հոգևոր և հոգեբանական կարիքները:
  • End-of-life care-ը պալիատիվ օգնության մի մասն է, որն ուղղված է կյանքի ավարտին մոտեցող մարդկանց խնամքին, ինչպես նաև իրավական և բժշկական նպատակների համար, որպես կանոն, կյանքի վերջին վեց ամիսների ընթացքում խնամքին: Եվ այս փուլում պետք է ուշադրություն դարձվի հիվանդներին արժանապատվորեն մահանալուն: