Կարևոր է պացիենտի ընտանիքի անդամների դերը հիվանդության և բուժման ընթացքում: Վերջիններս պացիենտին ուղեկցում են հիվանդության ողջ ընթացքում` աջակցելով, խնամելով, հոգ տանելով կազմակերպչական և այլ հարցերի մասին: Հատուկ մասնագիտացված աջակցություն ցուցաբերելու նպատակով ընտանիքի անդամների կարիքների և ցանկությունների համակարգված գնահատման մշակումը և հաստատումը պետք է դառնա պալլիատիվ օգնության միջդիսցիպլինար թիմի կլինիկական հետազոտությունների առաջնային խնդիր:
Ընտանիքի անդամներն ապահովում են պացիենտի հուզական աջակցությունը և զգալի դեր ունեն վերջինիս հիվանդանոցի, բժշկի, հնարավոր բուժման տարբերակների ընտրության և որոշումների կայացման գործընթացում:
Բացի այդ, ընտանիքը կարող է օգնել կամ խանգարել պացիենտին որոշումների կայացման գործընթացում՝ շեշտը դնելով ախտանիշների և կյանքի որակի վերահսկողության վրա, առանց հաշվի առնելու պացիենտի կամքը:
Երբեմն ընտանիքի անդամները բժիշկների հետ հավասար մասնակցում են պացիենտի պալլիատիվ օգնության տրամադրմանը, սակայն նրանք ևս կարիք ունեն աջակցության, հատկապես այն դեպքերում, երբ պացիենտը գտնվում է տանը, ընտանիքի անդամները ևս ունեն այս կամ այն հիվանդությունը և այլն:
- Hauke D, Reiter-Theil S, Hoster E, et al. The role of relatives in decisions concerning life-prolonging treatment in patients with end-stage malignant disorders: informants, advocates or surrogate decision-makers? Ann Oncol. 2011;22(12):2667–74
- Kirk P. What do patients receiving palliative care for cancer and their families want to be told? A Canadian and Australian qualitative study. BMJ. 2004;328(7452):1343–0
- What are families most grateful for after receiving palliative care? Content analysis of written documents received: a chance to improve the quality of care. María Aparicio, Carlos Centeno, José Miguel Carrasco, Antonio Barbosa & María Arantzamendi. BMC Palliative Care volume. 2017
- Rhodes RL, Mitchell SL, Miller SC, Connor SR, Teno JM. Bereaved family members’ evaluation of hospice care: what factors influence overall satisfaction with services? J Pain Symptom Manag. 2008;35:365–71