Նարինե Մովսիսյանը նախագահում է «Ցավերի ուսումնասիրության հայկական ասոցիացիա»-ն (ՑՈՒՀԱ), որը հիմնադրվել է 2012 թվականին Հայաստանում գործընկերների հետ միասին։ Այդ գաղափարն իր մոտ առաջացել էր 2007 թ․ «Վիեննայի համալսարանական հիվանդանոց»-ի (AKH) «Ցավի կառավարման» տարածաշրջանային կենտրոնում մեկամսյա վերապատրաստում անցնելուց հետո։ Նարինե Մովսիսյանի և իր կոլեգաների համար մեծ մարտահրավեր էր Հայաստանում ցավի և հիմնականում քրոնիկ ու նյարդաբանական ցավի ցավազրկման խնդիրը, ինչը դրդեց նրանց հիմնել ՑՈՒՀԱ -ն:
Անեսթեզիոլոգիայում Նարինե Մովսիսյանի ավելի քան 30 տարվա կլինիկական փորձն օգնել է տասնամյակներ շարունակ դասախոսություն կարդալ որպես Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դասախոս: Ներկայումս հայ և օտարազգի ուսանողներին դասավանդում է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։
2012 թվականի հունվարից մինչև 2013 թվականի դեկտեմբերը Նարինե Մովսիսյանը մասնակցել է «Միջազգային նախաձեռնության Պալլիատիվ խնամքի Առաջնորդության զարգացման» (LDI) երկրորդ կոհորտին, և արտոնագրվել որպես «Միջազգային առաջնորդ»։
Դիպլոմը պաշտպանելու նպատակով մշակել և ներդրել է ԵՊԲՀ ակադեմիական ծրագրերում պալլիատիվ օգնության հետդիպլոմային կրթության ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի 5 մարզերի համար կազմել է «Հայաստանի մարզերում ընտանեկան բժիշկների համար պալլիատիվ օգնության ուսուցման ծրագիր»: Ներկայումս ԵՊԲՀ-ում ընտանեկան բժիշկներին և բուժքույրերին դասավանդում է պալլիատիվ օգնություն/ցավազրկում:
ՑՈՒՀԱ-ի ստեղծումից կարճ ժամանակ անց վերջինիս անեսթեզիոլոգների փոքր խումբն սկսեց իր գործունեությունը՝ դասավանդելով ցավազրկման բազային գիտելիքները առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկներին: Նշված ծրագիրն իրականացնելու նպաատակով ՑՈՒՀԱ-ն դիմել է Ցավի ուսումնասիրման միջազգային ասոցիացիային (IASP) և դրամաշնորհ ստացել Հայաստանում ցավի դասավանդման բարելավման համար։
Չնայած այն հանգամանքին, որ Ն.Մովսիսյանը տարիներ շարունակ ուսումնասիրում է ցավի գնահատումը, կառավարումը և ցավի թեթևացումը, ՀՀ-ում դեռևս առկա ցավի վերաբերյալ պատշաճ մասնագետների և գիտելիքների բացը, ինչը հանգեցնում է պալլիատիվ խնամքի կարիք ունեցող պացիենտների տառապանքներին: Ուստի, սույն կայքում պատիվ ունենք ներկայացնելու բժիշկ-մասնագետների համար մշակված ինտերակտիվ ուսուցողական նյութեր` մշակված Նարինե Մովիսյանի կողմից: